ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ մարդն անվճար կամ էժան բժշկական ապահովագրություն է ստանում Մեդիքեդի միջոցով, որը համատեղ դաշնային և նահանգային ծրագիր է, և կառավարվում է առանձին նահանգների կողմից՝ դաշնային ուղեցույցների համաձայն։ Յուրաքանչյուր նահանգ ունի տարբեր կանոններ Մեդիքեդին համապատասխանելու և դիմելու վերաբերյալ։

Դուք կարող եք դիմել Մեդիքեդի համար ցանկացած ժամանակ և պետք է ունենաք իրավասության փաստաթղթավորված ապացույցներ, նեռարյալ քաղաքացիության, բնակության վայրի, տարիքի, եկամտի և ռեսուրսների, ինչպես նաև բժշկական ծախսերի կամ հաշմանդամության հետ կապված ապացույցներ։ Իրավունականության վերորոշումն իրականացվում է պարբերաբար։ Եթե Դուք իրավասու եք, կարող եք ունենալ և՛ Մեդիքեր, և՛ Մեդիքեդ։no-english

Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՄԱՆԱԼ ՄԵԴԻՔԵԴԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • Անվճար կամ էժան առողջապահական ապահովագրություն. Մեդիքեդը տրամադրում է անվճար կամ էժան առողջապահական ապահովագրություն ցածր եկամուտ ունեցող ԱՄՆ բնակիչներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց, Մեդիքերի որոշ շահառուներին և այլոց, ովքեր չունեն հնարավորություն օգտվելու մատչելի բժշկական ապահովագրությունից;
  • Նահանգի կանոնները տարբերվում են. Մեդիքեդը համատեղ  դաշնային և նահանգային առողջապահական ծրագիր է, սակայն յուրաքանչյուր նահանգ կրում է ամբողջական պատասխանատվություն ծրագիրը վարելու համար և ունի տարբեր կանոններ Մեդիքեդի իրավասության և դիմելու վերաբերյալ։ Պարզե՛ք՝ արդյոք Դուք համապատասխանում եք և տեղեկացե՛ք, ինչպես դիմել՝ կապ հաստատելով Ձեր նահանգային Մեդիքեդի ծրագրի հետ։
  • Գրանցման հատուկ ժամկետներ չկան. Դուք կարող եք ցանկագած ժամանակ դիմել Մեդիքեդի համար։ Երբ դիմեք՝ Ձեզանից կպահանջվի ներկայացնել Ձեր իրավասության ապացույցը, և այն կշարունակվի երկարաձգման/վերորոշման գործընթացի միջոցով, սովորաբար տարին մեկ անգամ, կամ եթե Ձեր ֆինանսական վիճակը փոխվի կամ տեղափոխվեք այլ նահանգ։

Ի՞ՆՉ Է ՄԵԴԻՔԵԴԸ։

Մեդիքեդը համատեղ դաշնային և նահանգային առողջապահական ծրագիր է, որն ապահովում է առողջապահական ապահովագրություն ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, հղի կանանց և երեխաներին և այն անձանց, ովքեր ստանում են Լրացուցիչ ապահովության եկամուտ (SSI):

Նահանգները, հետևելով դաշնային ուղեցույցներին, կառավարում են Մեդիքեդ ծրագրերը և հնարավորություն ունեն ընդլայնելու Մեդիքեդ ապահովագրությունը։ Օրինակ, նահանգները կարող են Մեդիքեդ ապահովագրություն տրամադրել այն անհատներին, ովքեր ստանում են տնային և համայնքային ծառայություններ, խնամակալների խնամքի տակ գտնվող երեխաներին և չափահասներին, ովքեր դաշնային աղքատության մակարդակի 133% և ավելի ցածր եկամուտ ունեն (FPL): 2021  թվ. FPL-ն կազմել է 12,880 դոլլար անհատների համար և 17,420 դոլլար երկու հոգուց բացկացած ընտանիքի համար։

Ո՞րքանով եք համապատասխանում Մեդիքեդին

Մեդիքեդին համապատասխանելու համար Դուք պետք է բավարարեք ֆինանսական իրավասության պահանջները և լինեք՝

  • այն նահանգի բնակիչ, որտեղ Դուք ստանում եք Մեդիքեդ
  • ԱՄՆ քաղաքացի, կամ օրինական մշտական բնակիչ՝ ի լրումն ֆինանական իրավասության պահաջների բավարարման։

Մեդիքեդի ֆինանսական իրավասությունը հիմնականում հիմնված է Փոփոխված ճշգրտված համախառն եկամտի (MAGI) վրա, որը հաշվի է առնում հարկվող եկամուտը և հարկային գրանցման հարաբերությունները։ Որոշ անհատներ, ովքեր կույր են, հաշմանդամ, կամ  65 և ավելի բարձր տարիքի, կարող են ֆինանսապես համապատասխանել Մեդիքեդին՝ օգտագործելով SSI ծրագրի եկամտի մեթոդոլոգիանները, որոնք կառավարվում են Սոցիալական ապահովության վարչության (SSA)  կողմից։

Որոշ խմբերի անձինք չեն պահանջում Մեդիքեդի կողմից եկամտի որոշում։ Փոխարենը, իրավասությունը հիմնված է այլ ծրագրում գրանցվելու վրա։

Օրինակ՝

  • Կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեցի բուժման և կանխագելման ծրագիր
  • Որդեգրված երեխաներն, ընդհանրապես, ավտոմատ կերպով իրավասու են Մեդիքեդի համար, երբ որդեգրման աջակցության պայմանգիրը գործում է ըստ SSA օրենքի։
  • Երիտասարդ չափահասները, ովքեր նախկինում խնամատարություն ստացողներ են՝ անկախ եկամտի մակարդակից

Նահանագները կարող են նաև հաստատել բժշկական կարիքների ծրագիր այն անձանց համար, ովքեր ունեն լուրջ առողջական խնդիրներ, բայց, որոնց եկամուտը չափազանց բարձր է Մեդիքեդին համապատասխանելու համար։ Այս նահանգները թույլ են տալիս Ձեզ հանել Ձեր բժշկական ծախսերը Ձեր եկամտից՝ Մեդիքեդի համար իրավասու դառնալու համար։

Որոշ նահանգների Մեդիքեդի իրավասության պահանջներն ավելի սահմանափակող են, քան SSI ծրագիրը։ Սրանք հայտնի են որպես 209 (բ) նահանգներ, և նրանք պետք է թույլ տան ծախսել մինչև եկամտի իրավասության նույն մակարդակը այն խմբերի համար, որոնք հիմնված են հաշմանդամության, կուրության կամ տարիքի վրա (65 և ավելի) :

Քանի որ յուրաքանչյուր նահանգ ունի իրավունակության և դիմելու տարբեր կանոններ, Դուք պետք է կապ հաստատեք Ձեր նահանգային Մեդիքեդ ծրագրի հետ՝ պարզելու, թե արդյոք Դուք իրավասու եք։ Սկսելու լավ տարբերակ է հասկանալ, թե որոնք են Ձեր նահանգի եկամուտների և ռեսուրսների առավելագույն սահմանները։

Ո՞վքեր չեն համապատասխանում Մեդիքեդին։

Յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացի ունի Մեդիքեդ ապահովագրություն։

Նրանք, ովքեր չեն համապատասխանում՝ հետևյալն են.

  • Մարդիկ, որոնց եկամուտները գերազանցում են այն նահանգի սահմանած սահմանը, որտեղ նրանք ապրում են. այս սահմանները տարբերվում են ըստ նահանգների, բայց ավելի խիստ են այն նահանգներում, որոնք չեն որոշել ընդլայնել Մեդիքեդի ապահովագրությունը՝ ըստ Մատչելի խնամքի մասին օրենքի (ACA):
  • Մարդիկ, ովքեր ԱՄՆ քաղաքացի չեն կամ չեն համապատասխանում օրինական, մշտական բնակության պահանջներին։
  • Մարդիկ, ովքեր նախկինում համպատասխանել էին, բայց այժմ ունեն կարգավիճակի փոփոխություն. օրինակ, նրանք այլևս հղի չեն, նրանց եկամուտն աճել է աշխատանքի կամ նվերի/ժառանգության միջոցով, կամ տեղափոխվել են իրավասության այլ պահանջներ ունեցող  նահանգ։
  • Մարդիկ, ովքեր ժամանակին չեն զեկուցել կարգավիճակի փոփոխությունների մասին (սովորաբար 30 օրվա ընթացքում) կամ ում չի հաջողվել թարմացնել դրանք վերորոշման ժամանակահատվածում, կարող են կորցնել իրենց նպաստները։ Համաձայն դաշնային օրենքի, ապահովագրումը կորցնելուց հետո Դուք ունեք 90 օր՝ Ձեր նահանգային Մեդիքեդ գործակալությանը տրամադրելու բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։

Կարո՞ղ եք ունենալ Մեդիքեդ և Մեդիքեր

Այո՛։ Սա հայտնի է որպես երկակի իրավասություն, և Ձեր առողջապահական ծախսերի մեծ մասը, հավանաբար, ապահովագրված է։ Մեդիքերը սովորաբար համարվում է առաջնային ապահովագրություն ( եթե Դուք չունեք նաև գործատուի խմբի առողջապահական ծրագրի ապահովագրություն ), իսկ Մեդիքեդը վերջին միջոցի վճարողն է։

Մեդիքեդը վճարում է միայն Մեդիքերի, գործատուների խմբի առողջապահական ծրագրերի և Մեդիքեր հավելվածի Մեդիգապ (Medigap) ապահովագրության վճարումից հետո։ Նշենք, որ Դուք համապատասխանում եք Մեդիքեդին, և Ձեր եկամուտը/հանգամանքները դժվար թե փոխվեն, ապա Դուք լրացուցիչ ապահովագրության կարիք չունեք։

Մեդիքեդն օգնում է Մեդիքերի շահառուներին՝ Մեդիքերի հավելավճարներով և ծախսերի բաշխմամբ։ Բացի այդ, այն ապահովում է նրանցից շատերին Մեդիքերի կողմից չփոխհատուցվող արտոնություններով, ինչպիսիք են երկարատև խնամքի կարիքների, որոշ դեղամիջոցների կամ ակնոցների հետ կապված օգնությունները։

Եթե Դուք՝ որպես Մեդիքերի շահառու, համապատասխանում եք Մեդիքեդին, Դուք ավտոմատ կերպով իրավասու եք լրացուցիչ օգնություն ստանալու Մեդիքեր ծրագրով, որը կօգնի վճարել դեղերի ծախսերը, ինչպիսիք են հավելավճարները, համավճարները և նվազեցումները;

Որոշ նահանգներ և առողջապահական ծրագրեր առաջարկում են Մեդիքեր-Մեդիքեդի ծրագրեր այն մարդկանց համար, ովքեր ունեն երկու ծրագրերն էլ՝ իրենց անհրաժեշտ ծառայությունների ստացումը հեշտացնելու համար։

Օգնության համար, ինչպես Մեդիքեդի դեպքում էր, դիմե՛ք Ձեր նահանգային գործակալությանը։

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Մեդիքեդի դիմելու մասին։

Եթե վստահ չեք, թե արդյո՞ք համապատասխանում եք Մեդիքեդին, բայց, հավանաբար, բավարարում եք Ձեր նահանգի ֆինանսական պահանջներին, ապա պետք է դիմեք։ Դուք կարող եք իրավասու լինել՝ Ձեր ընտանեկան եկամտից, ընտանիքի չափից, տարիքից կամ հաշմանդամությունից կախված։

Դիմե՛ք Մեդիքեդի համար Առողջության ապահովագրության շուկայի կամ ուղղակիորեն Ձեր նահանգային Մեդիքեդ գործակալության միջոցով։ Մեդիքեդի անդամներից շատերը ստանում են իրենց Մեդիքեդ նպաստները մասնավոր կառավարվող խնամքի ծրագրերի միջոցով, որոնք համգործակցում են նահանգի հետ։ Ձեզ խորհուրդ կտրվի, թե ինչպես դիմել, երբ մուտք գործեք Ձեր նահանգի կայք կամ կապ հաստատե՛ք Ձեր նահանգային գործակալության հետ։

Պատրաստ եղե՛ք տրամադրել տեղեկատվություն Ձեր Մեդիքեդ դիմումի վերաբերյալ՝ որպես Ձեր իրավասության ապացույց։ Եթե հաշմանդամ եք, Դուք պատասխանը կստանաք 45 օրվա ընթացքում կամ ավելի երկար։ Ձեր դիմումը մերժվելու դեպքում, Դուք կստանաք մերժման մասին ծանուցումը և որոշումը բողոքարկելու հրահանգները։

Պահպանե՛ք փաստաթղթերի լավ որակի գրառումները (պատճենները), որոնք օգտագործում եք Ձեր դիմումը լրացնելու համար։ Դուք կարող եք նորից տրամադրել դրանք կամ ցույց տալ թարմացված տարբերակները, երբ դիմում եք նորացման/վերորոշման համար՝ կախված Ձեր նահանգի Մեդիքեդ ծրագրից։ Պատրաստ եղե՛ք տրամադրել հետևյալ փաստաթղթերը.

  • Ծննդյան վկայական կամ վարորդական իրավունք
  • Քաղաքացիության ապացույց
  • Ձեր բնակության վայրի հաստատման ապացույց
  • Եկամտի և ակտիվների կամ այլ ռեսուրսների բոլոր աղբյուրների փաստաթղթեր
  • Բժշկական ծախսերի փաստաթղթեր
  • Ձեր հաշմանդամության ապացույցը, եթե կիրառելի է
  • Ապահովագրության ID քարտ, եթե կիրառելի է

Մի՛ սպասեք դիմելու համար։ Ի տարբերություն Մեդիքերի, այստեղ չկան սահմանափակումներ կամ բաց գրանցման ժամկետներ, այնպես որ կարող եք դիմել ցանկացած ժամանակ։ Ավելի լավ է դիմել և մերժվել, քան ընդհանրապես չփորձել։ Շարունակական իավասությունն ապահովելու համար նորացումները և վերորոշումները տեղի կունենան առնվազն 12 ամիսը մեկ։ Որոշ նահանգներ կարող են պահանջել ավելի հաճախակի վերորոշումներ, բայց ամեն դեպքում, Դուք պետք է տեղեկացնեք Ձեր կարգավիճակի ցանկացած փոփոխության մասին որքան հնարավոր է շուտ, և 30 օրվա ընթացքում։

Երբ Ձեր Մեդիքերի իրավասությունն որոշվի, Ձեր ապահովագրությունն ուժի մեջ է մտնում կամ դիմումի ընդունման ամսաթվից կամ դիմումի ամսվա առաջին օրը։  Նպաստները կարող են հետադարձ կերպով ապահովագրվել մինչև երեք ամսի առաջ, երբ Դուք  դիմեք, եթե Դուք իրավասու լինեք այդ ժամանակահատվածում։

Ապահովագրությունը կդադարեցվի այն ամսվա վերջում, երբ Դուք այլևս չեք բավարարի իրավասության պահանջներին։

Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք ստուգել Ձեր դիմումի կարգավիճակը, անմիջապես դիմե՛ք Ձեր նահանգային Մեդիքեդ ծրագրին։ Ստեղծե՛ք հաշիվ այն գործակալության/կազմակերպության հետ, որը կառավարում է Ձեր նահանգային ծրագիրը։

Չնայած, եթե Դուք կարող եք մուտք գործել Ձեր դիմում պետական կայքի միջոցով, տեղական վարչաշրջանի գրասենյակները և  գործակալները կարող են օգնել Ձեզ նաև անձամբ կամ հեռախոսով։

Ստացեք օգնություն Մեդիքեդի միջոցով
Նահանգային Բժշկական Գործակալություն Մեդիքեդ եկամտի սահմանաչափ Մեդիքեդ դրամական պարգև
Ալաբամա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Ալյասկա Միայնակ՝ $22,597
Ամուսնացած՝ $30,444
Ամուսնացած, 1 երեխա՝ $38,291
Ամուսնացած, 2 երեխա՝ $46,138
Ամուսնացած, 3 երեխա՝ $53,985
Ամուսնացած, 4 երեխա՝ $61,832
$0
Արիզոնա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Արկանսազ Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
Ընտանիքի եկամտի մինչև 5%-ը
Կալիֆորնիա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Կոլորադո Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Կոնեկտիկուտ Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Դելավեր Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Ֆլորիդա Միայնակ՝ $ 18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Ջորջիա Միայնակ՝ $33,568
Ամուսնացած՝ $45,226
Ամուսնացած, 1 երեխա՝ $56,885
Ամուսնացած, 2 երեխա՝ $68,543
Ամուսնացած, 3 երեխա՝ $80,201
Ամուսնացած, 4 երեխա՝ $91,860
$0
Հավայի Միայնակ՝ $20,787
Ամուսնացած՝ $28,010
Ամուսնացած, 1 երեխա՝ $35,232
Ամուսնացած, 2 երեխա՝ $42,454
Ամուսնացած, 3 երեխա՝ $49,676
Ամուսնացած, 4 երեխա՝ $56,898
$0
Այդահո Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Իլինոյս Միայնակ՝ $18,755
Ամուսնացած՝ $25,268
Ամուսնացած, 1 երեխա՝ $31,782
Ամուսնացած, 2 երեխա՝ $38,295
Ամուսնացած, 3 երեխա՝ $44,809
Ամուսնացած, 4 երեխա՝ $51,323
$0
Ինդիանա Միայնակ՝ $16,971
Ամուսնացած՝ $22,930
Ամուսնացած, 1 երեխա՝ $28,888
Ամուսնացած, 2 երեխա՝ $34,846
Ամուսնացած, 3 երեխա՝ $40,805
Ամուսնացած, 4 երեխա՝ $46,763
Ընտանիքի եկամտի մինչև 5%-ը
Այովա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
Ընտանիքի եկամտի մինչև 5%-ը
Կանզաս Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Կենտուքի Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Լուիզիանա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Մեն Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Մերիլենդ Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Մասաչուսեթս Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Միչիգան Միայնակ՝ $ 8,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
Ընտանիքի եկամտի մինչև 5%-ը
Մինեսոտա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Միսսիսիպի Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Միսսուրի Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Մոնտանա Միայնակ՝ $13,590
Ամուսնացած՝ $18,310
Ամուսնացած, 1 երեխա՝ $23,030
Ամուսնացած, 2 երեխա՝ $27,750
Ամուսնացած, 3 երեխա՝ $32,470
Ամուսնացած, 4 երեխա՝ $37,190
Ընտանիքի եկամտի մինչև 5%-ը
Նեբրասկա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Նևադա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Նյու Հեմփշիր Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Նյու Ջերսի Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Նյու Մեքսիկո Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Նյու Յորք Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Հյուսիսային Կարոլինա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Հյուսիսային Դակոտա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Օհայո Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Օկլահոմա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Օրեգոն Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Փենսիլվանիա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Ռոդ Այլենդ Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Հարավային Կարոլինա Միայնակ՝ $13,590
Ամուսնացած՝ $18,310
Ամուսնացած, 1 երեխա՝ $23,030
Ամուսնացած, 2 երեխա՝ $27,750
Ամուսնացած, 3 երեխա՝ $32,470
Ամուսնացած, 4 երեխա՝ $37,190
$0
Հարավային Դակոտա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Թենեսի Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Տեխաս Միայնակ՝ $26,909
Ամուսնացած՝ $36,254
Ամուսնացած, 1 երեխա՝ $45,600
Ամուսնացած, 2 երեխա՝ $54,945
Ամուսնացած, 3 երեխա՝ $64,291
Ամուսնացած, 4 երեխա՝ $73,637
$0
Յուտա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Վերմոնտ Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Վիրջինիա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Վաշինգտոն Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Արևմտյան Վիրջինիա Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Վիսկոնսին Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Վայոմինգ Միայնակ՝ $18,075
Ամուսնացած՝ $24,353
Ամուսնացած, 1 երեխա՝ $30,630
Ամուսնացած, 2 երեխա՝ $36,908
Ամուսնացած, 3 երեխա՝ $43,186
Ամուսնացած, 4 երեխա՝ $49,463
$0
Մեդիքեդ աղբյուրներ
Աղբյուր հղումով Ի՞նչպես կարող եք օգնություն ստանալ
Healthcare.gov Plan Finder Սա կառավարական կայք է, որը նախատեսված է օգնելու Ձեզ գտնել մասնավոր առողջապահական ծրագրեր առողջության ապահովագրության շուկայից դուրս։ Այս պլանները կարող են հաճախ հասանելի լինել շուկայում, բայց այն առաջարկում է լրացուցիչ տարբերակներ։
Local Help for Healthcare.Gov Գտե՛ք տեղական օգնություն՝ նավարկելու շուկայի պլանները։
Centers for Medicare and Medicaid Services Իմացե՛ք ավելին Մեդիքեդ ապահովագրության և ցածր եկամուտ ունեցող առողջության ապահովագրության ծրագրին համապատասխանելու մասին։
Medicare Medicaid Assistance Program Ծրագիրը տրամադրում է անաչառ օգնություն երկու ծրագրերի համար՝ անվճար։
Վկայագրված կամավորները պատասխանում են հարցերին, լուծում են խնդիրները և օգնում մարդկանց հասկանալ իրենց պլանների ընտրությունը։
The Center for Medicaid and CHIP Services Կենտրոնն (CMCS) աշխատում է նահանգների, ինչպես նաև մատակարարների, ընտանիքների և այլ շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ՝ աջակցելու արդյունավետ, նորարական և բարձրորակ առողջապահական ապահովագրության ծրագրերին։

Մեդիքեդին հաճախ տրվող հարցերը

Ո՞րն է Մեդիքեդին և Մեդիքերի միջև տարբերությունը

Մեդիքերն ապահովագրական ծրագիր է։ Բժշկական օրինագծերը վճարում են հավատարմագրային ֆոնդերից, որոնք ապահովագրված անձինք վճարել են։ Այն սպասարկում է հիմնականում 65 տարեկանից բարձր մարդկանց, անկախ նրանց եկամտից, երիտասարդ հաշմանդամներին և դիալիզի հիվանդներին։

Մեդիքեդն օգնության ծրագիր է։ Այն սպասարկում է ցանկացած տարիքի ցածր եկամուտ ունեցող մարդկանց։ Սովորաբար հիվանդները չեն վճարում ապահովագրված բժշկական ծախսերի մի մասը։

Ո՞վ է իրավասու ԱՄՆ-Մեդիքեդի համար

Բոլոր նահանգներում Մեդիքեդը տրամադրում է առողջապահական ապահովագրություն որոշ ցածր եկամուտ ունեցող մարդկանց, ընտանիքներին և երեխաներին, հղիներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Որոշ նահանգներում ծրագիրն ընդգրկում է բոլոր ցածր եկամուտ ունեցող չափահասներին, որոնք ցածր են որոշակի եկամտի մակարդակից։

Ո՞րն է ամենացածր եկամուտը Մեդիքեդին համապատասխանելու համար

Շատ նահանգներում Դուք կարող եք համապատասխանել Մեդիքեդին, եթե Ձեր ընտանեկան եկամուտը ցածր է դաշնային աղքատության մակարդակի 133%-ից։ Այնուամենայնիվ, որոշ նահանգներ օգտագործում են եկամտի այլ սահմանաչափ։

Ի՞նչ է ապահովագրվում Մեդիքեդի կողմից

Նահանգները ստեղծում և կառավարում են իրենց Մեդիքեդ ծրագրերը և որոշում են ծառայությունների տեսակը, չափը, տևողությունը և շրջանակը դաշնային լայն ուղեցույցների շրջանակներում։ Այնուամենայնիվ, դաշնային կառավարությունը պահանջում է, որ յուրաքանչյուր նահանգում որոշ նպաստներ պետք է ապահովագրվեն, ներառյալ ստացիոնար և ամբուլատոր հիվանդանոցային ծառայությունները, բժիշկների ծառայությունները, լաբորատոր և ռենտգեն ծառայությունները և տնային առողջապահական ծառայությունները և այլն։ Ընտրովի նպաստները ներառում են ծառայություններ՝ ներառյալ դեղատոմսով դեղերը, դեպքերի կառավարումը, ֆիզիկական թերապիան և մասնագիտական թերապիան։

Ի՞նչը չի ապահովագրվում Մեդիքեդի կողմից

Ծառայությունների մեծ մասը, որոնք ապահովագրված չեն Մեդիքեդի կողմից, սովորաբար կարող են նկարագրվել որպես հետևյալներից մեկը.

  • Բժշկական ծառայությունը համարվում է անհիմն կամ բժշկական առումով անհարկի
  • Հարկերն ոչ պատշաճ կերպով են գանձվել
  • Մատակարարները փոխհատուցվել են մեկ այլ ծրագրի միջոցով
  • Ծառայությունը կամ թեստը ապահովագրված չէ (սա կարող է տարբեր լինել՝ կախված նահանգներից)
author-img
Insurance and healthcare consultant

Tammy Burns is an experienced health insurance advisor. She earned her nursing degree in 1990 from Jacksonville State University, obtained her insurance billing and coding certification in 1995, and holds a health and life insurance license in Alabama, Georgia, Iowa, Mississippi, and Tennessee. Burns is Affordable Care Act (ACA)-certified for health insurance and other ancillary, life, and annuity products. She maintains an active nursing license and practices private-duty nursing.

Burns’ background as a nurse, insurance biller and coder, and insurance consultant includes infectious disease, oncology, gynecology, phlebotomy, post operative, family medicine, geriatrics, home health, hospice, human resources, management, billing, coding, claims, fixed annuities, group and individual health and life products, and Medicare. She’s always been driven by a desire to help people, spending more than 25 years as a practicing nurse in hospitals, private doctors’ offices, home health, and hospice. As a nurse, Burns supported patients filing insurance claims with Medicare, Medicaid, and private insurance companies as well as responding to billing questions from confused patients.

Seeing firsthand how unsuspecting patients are frequently confused by an overly complex system they don’t understand led Burns to become an insurance agent and health care consultant, now helping people understand the medical system. Since becoming an insurance agent in 2013, she has worked with some of the largest and most reputable insurance carriers and agencies in the nation, and she has built a large and loyal clientele by way of her commitment to transparency and personalized service.

Sources